Հոդված 167
Հոդված 167
Մարմնի անձնակազմը
1. Մարմնի անձնակազմը կազմված է այնպիսի որակյալ գիտական, տեխնիկական և այլ աշխատակիցներից, որոնք կարող են անհրաժեշտ լինել Մարմնի վարչական գործառույթների կատարման համար:
2. Անձնակազմի ընտրության ու աշխատանքի ընդունելու և աշխատանքի պայմանները որոշելու ժամանակ անհրաժեշտ է գլխավորապես ղեկավարվել աշխատունակության, կոմպետենտության և բարեխղճության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ: Այս պահանջները կատարելիս պետք է պատշաճ ուշադրություն դարձվի հնարավորինս լայն աշխարհագրական հիմքի վրա անձնակազմի ընտրության կարևորությանը:
3. Անձնակազմի անդամները նշանակվում են Գլխավոր քարտուղարի կողմից: Անձնակազմի անդամների նշանակման, վարձատրության և աշխատանքից ազատման կարգն ու պայմանները սահմանվում են Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան: