Հոդված 242
Հոդված 242
Միջազգային համագործակցության խրախուսումը
1. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է ինքնիշխանության ու իրավազորության հարգման սկզբունքին համապատասխան և փոխշահավետության հիման վրա, նպաստեն միջազգային համագործակցությանը խաղաղ նպատակով ծովային գիտական հետազոտությունների բնագավառում:
2. Այս համատեքստում, չխախտելով պետությունների՝ սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները, ցանկացած պետություն սույն մասը կիրառելիս պետք է այլ պետությունների համար ողջամիտ հնարավորություն ստեղծի՝ իրենից կամ իր հետ համագործակցության միջոցով ստանալ այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մարդկանց առողջության և անվտանգության ու ծովային միջավայրին վնասի կանխարգելման ու վերահսկման համար: