Հոդված 184
Հոդված 184
Ձայնի իրավունքի կասեցումը
Այն մասնակից պետությունը, որը Մարմնին վճարման ենթակա ֆինանսական մուծումների մասով պարտք ունի, զրկվում է ձայնի իրավունքից, եթե նրա պարտքի գումարը հավասար է նախորդ երկու տարվա համար նրա կողմից վճարման ենթակա մուծումների գումարին կամ գերազանցում է այդ գումարը: Այնուամենայնիվ, Ասամբլեան կարող է այդպիսի անդամին թույլատրել մասնակցել քվեարկությանը, եթե նա ճանաչի, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել այդ անդամից անկախ պատճառներով: