Անցնել բովանդակությանը

Հոդված 305

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 305

Ստորագրում

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար.

ա) բոլոր պետությունների կողմից,

բ) Նամիբիայի կողմից, որը ներկայացված է Նամիբիայի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության Խորհրդի միջոցով,

գ) բոլոր ինքնակառավարվող ասոցիացված պետությունների կողմից, որոնք այդ կարգավիճակն ընտրել են ինքնորոշման ակտի միջոցով, որն իրականացվել է Միավորված ազգերի կազմակերպության հսկողության տակ և նրա կողմից հավանության է արժանացել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1514 (XV) բանաձևին համապատասխան, և որոնք իրավասու են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում, այդ թվում՝ իրավասու են կնքել այդ հարցերի վերաբերյալ պայմանագրեր,

դ) բոլոր ինքնակառավարվող ասոցիացված պետությունների կողմից, որոնք ասոցիացիայի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի հիման վրա իրավասու են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում, այդ թվում՝ իրավասու են կնքել այդ հարցերի վերաբերյալ պայմանագրեր,

ե) բոլոր այն տարածքների կողմից, որոնք ունեն լիակատար ներքին ինքնակառավարում և ճանաչվում են որպես այդպիսին Միավորված ազգերի կազմակերպության կողմից, սակայն, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1514 (XV) բանաձևին համապատասխան, լիակատար անկախություն ձեռք չեն բերել, և որոնք իրավասու են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում, այդ թվում՝ իրավասու են կնքել այդ հարցերի վերաբերյալ պայմանագրեր,

զ) միջազգային կազմակերպությունների կողմից՝ համաձայն 9-րդ Հավելվածի:

2. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է մնում Ճամայկայի արտաքին գործերի նախարարությունում մինչև 1984 թվականի դեկտեմբերի 9-ը, ինչպես նաև 1983 թվականի հուլիսի 1-ից մինչև 1984 թվականի դեկտեմբերի 9-ը՝ Նյու Յորքում, Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։