Հոդված 206
Հոդված 206
Գործունեության հնարավոր արդյունքների գնահատում
Երբ պետությունները ողջամիտ հիմքեր ունեն ենթադրելու, որ իրենց իրավազորության կամ վերահսկողության ներքո ծրագրված գործունեության իրականացումը կարող է առաջացնել ծովային միջավայրի զգալի աղտոտում կամ հանգեցնել լուրջ և վնասակար փոփոխությունների, նրանք, այնքանով, որքանով դա գործնականում հնարավոր է, պետք է գնահատեն ծովային միջավայրի համար այդպիսի գործունեության հնարավոր հետևանքները և հաշվետվություններ ներկայացնեն այդ գնահատման արդյունքների մասին 205-րդ հոդվածում նախատեսված կարգով:
Բաժին 5
Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկողության վերաբերյալ միջազգային նորմերը և ազգային օրենսդրությունը