Անցնել բովանդակությանը

Հոդված 268

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 268

Հիմնական նպատակներ

Պետությունները անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով պետք է նպաստեն.

ա) ծովային տեխնիկական գիտելիքների ձեռքբերմանը, գնահատմանն ու տարածմանը ու մատչելի դարձնեն այդպիսի տեղեկատվությունն ու տվյալները,

բ) համապատասխան ծովային տեխնոլոգիայի զարգացմանը,

գ) ծովային տեխնոլոգիայի փոխանցումը հեշտացնելու համար համապատասխան տեխնոլոգիական ինֆրակառուցվածքի զարգացմանը,

դ) մարդկային ռեսուրսների պատրաստմանը՝ զարգացող պետությունների և, հատկապես, ամենաքիչ զարգացած պետությունների քաղաքացիների մասնագիտական ուսուցման ու կրթության միջոցով,

ե) միջազգային համագործակցությանը բոլոր մակարդակների վրա, մասնավորապես, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։