Անցնել բովանդակությանը

Հոդված 87

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 87

Բաց ծովի ազատությունը

1. Բաց ծովը ազատ է բոլոր՝ ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող պետությունների համար: Բաց ծովի ազատությունը իրականացվում են սույն Կոնվենցիայով սահմանված պայմաններին և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան: Այն ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող պետությունների համար inter alia ներառում է.

ա) նավագնացության ազատությունը,

բ) թռիչքների ազատությունը,

գ) ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր անցկացնելու ազատությունը՝ 6-րդ մասին համապատասխան,

դ) արհեստական կղզիներ և միջազգային իրավունքի տեսակետից թույլատրելի այլ սարքեր կառուցելու ազատությունը՝ պահպանելով 6-րդ մասի դրույթները,

ե) ձկնորսության ազատությունը՝ պահպանելով 2-րդ բաժնում նախատեսված պայմանները,

զ) գիտական հետազոտությունների ազատությունը՝ պահպանելով 6-րդ և 13-րդ մասերի դրույթները:

2. Բոլոր պետությունները այդ ազատություններից պետք է օգտվեն՝ պատշաճ կերպով հաշվի առնելով բաց ծովի ազատությունից օգտվելու այլ պետությունների շահագրգռվածությունը, ինչպես նաև Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։