Անցնել բովանդակությանը

Հոդված 63

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 63

Երկու կամ ավելի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում կամ ինչպես բացառիկ տնտեսական գոտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս և նրա հարակից շրջանում հանդիպող տեսակներ

1. Այն դեպքում, երբ զուգորդված տեսակների միևնույն պաշարը կամ պաշարները հանդիպում են երկու կամ ավելի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում, այդ պետությունները պետք է ձգտեն ուղղակի կամ համապատասխան ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով համաձայնեցնել այդ պաշարների պահպանման և ավելացման ապահովման ու այդ գործունեության համակարգման համար անհրաժեշտ միջոցները՝ չխախտելով սույն մասի այլ դրույթները:

2. Այն դեպքում, երբ զուգորդված տեսակների միևնույն պաշարը կամ պաշարները հանդիպում են ինչպես բացառիկ տնտեսական գոտում, անպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող և նրան հարող շրջանում, ափամերձ պետությունը և այն պետությունները, որոնք հարող շրջանում զբաղվում են այդ պաշարների որսով, պետք է ձգտեն ուղղակի կամ համապատասխան ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով համաձայնեցնել հարող շրջանում այդ պաշարների պահպանման համար անհրաժեշտ միջոցները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։