Հոդված 288
Հոդված 288
Իրավասությունը
1. 287-րդ հոդվածում նշված դատարանը կամ տրիբունալն օժտված են իրավասությամբ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վեճերի նկատմամբ, որոնք նրանց են հանձնվում սույն մասին համապատասխան:
2. 287-րդ հոդվածում նշված դատարանը կամ տրիբունալն օժտված են իրավասությամբ նաև սույն Կոնվենցիայի նպատակների հետ կապված միջազգային համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերի նկատմամբ, որոնք իրենց են հանձնվում համաձայնագրին համապատասխան:
3. 6-րդ Հավելվածին համապատասխան հիմնադրված Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը և 11-րդ մասի 5-րդ բաժնում նշված ցանկացած այլ պալատ կամ արբիտրաժային տրիբունալ օժտված են իրավասությամբ ցանկացած հարցի նկատմամբ, որն իրենց է հանձնվում նշված բաժնին և Հավելվածին համապատասխան:
4. Դատարանի կամ տրիբունալի՝ իրավասությամբ օժտված լինելու վերաբերյալ տարաձայնության դեպքում այդ հարցը լուծվում է այդ դատարանի կամ տրիբունալի կողմից: