Անցնել բովանդակությանը

Հոդված 252

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 252

Ենթադրյալ համաձայնություն

Պետությունները կամ իրավասու միջազգային կազմակերպությունները կարող են սկսել իրականացնել ծովային գիտահետազոտական ծրագիրը 248-րդ հոդվածում մատնանշված տեղեկատվությունը ափամերձ պետությանը տրամադրելու պահից վեց ամիս հետո, եթե այդպիսի տեղեկատվություն պարունակելու հաղորդում ստանալու օրվանից չորս ամսվա ընթացքում ափամերձ պետությունը հետազոտությունն իրականացնող պետությանը կամ կազմակերպությանը չի տեղեկացնում, որ՝

ա) հրաժարվում է համաձայնություն տալ 246-րդ հոդվածի դրույթների հիման վրա, կամ

բ) նշված պետության կամ իրավասու միջազգային կազմակերպության կողմից ներկայացված՝ ծրագրի բնույթի կամ նպատակների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում միանգամայն ակնհայտ փաստերին, կամ

գ) պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն 248-րդ ու 249-րդ հոդվածներում նախատեսված պայմանների և տեղեկությունների վերաբերյալ, կամ

դ) գոյություն ունեն չկատարված պարտավորություններ 249-րդ հոդվածում նախատեսված պայմաններով՝ կապված այդ պետության կամ կազմակերպության կողմից իրականացված նախորդ ծովային գիտահետազոտական ծրագրի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։