Հոդված 127
Հոդված 127
Մաքսատուրքեր, հարկեր և այլ գանձումներ
1. Տարանցման համար մաքսատուրքեր և հարկեր չեն գանձվում կամ այլ գանձումներ չեն կատարվում` բացառությամբ այն գանձումների, որոնք կատարվում են դրա հետ կապված կոնկրետ ծառայությունների դիմաց:
2. Տարանցում իրականացնող տրանսպորտային միջոցներից և դեպի ծով ելք չունեցող պետություններին տրամադրվող ու նրանց կողմից օգտագործվող այլ միջոցներից գանձվող հարկերը կամ գանձումները չեն կարող գերազանցել տարանցիկ պետության տրանսպորտային միջոցների օգտագործման համար գանձվող հարկերի կամ գանձումների չափից: