Անցնել բովանդակությանը

Հոդված 290

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 290

Ժամանակավոր միջոցները

1. Եթե վեճը պատշաճ կերպով հանձնվել է դատարան կամ տրիբունալ, որը գտնում է, որ prima facie ինքը օժտված է իրավասությամբ սույն մասի կամ 11-րդ մասի 5-րդ բաժնի հիման վրա, դատարանը կամ տրիբունալը կարող է մինչև վերջնական որոշման ընդունումը սահմանել ցանկացած ժամանակավոր միջոց, որն ինքը անհրաժեշտ է համարում տվյալ պայմաններում վեճի կողմերի համապատասխան իրավունքների ապահովման կամ ծովային միջավայրին հասցվող լուրջ վնասի կանխարգելման համար:

2. Ժամանակավոր միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել, հենց որ դրանց կիրառումն արդարացնող հանգամանքները փոփոխվել կամ վերացել են:

3. Ժամանակավոր միջոցները սույն հոդվածի հիման վրա կարող են սահմանվել, փոփոխվել կամ վերացվել միայն վեճի կողմերից մեկի խնդրանքով և միայն այն բանից հետո, երբ կողմերին հանդես գալու հնարավորություն էր տրվել:

4. Դատարանը կամ տրիբունալը պետք է վեճի կողմերին և այլ մասնակից պետություններին, որոնց անհրաժեշտ կհամարի, անհապաղ տեղեկացնի ժամանակավոր միջոցների սահմանման, փոփոխման կամ վերացման մասին:

5. Մինչև արբիտրաժային տրիբունալի կազմավորումը, որին սույն բաժնի հիման վրա հանձնվում է վեճը, ցանկացած դատարան կամ տրիբունալ, կողմերի համաձայնությամբ, կամ, եթե այդպիսի համաձայնություն չի կայացվել ժամանակավոր միջոցների մասին խնդրանքը ներկայացնելու պահից երկու շաբաթվա ընթացքում, Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալը, իսկ Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը, կարող են, սույն հոդվածին համապատասխան, սահմանել, փոփոխել կամ վերացնել ժամանակավոր միջոցները, եթե գտնում են, որ prima facie տրիբունալը, որը պետք է կազմավորվի, օժտված կլինի իրավասությամբ, և որ դա է պահանջում իրավիճակի հրատապությունը: Կազմավորումից հետո տրիբունալը, որի քննությանն է հանձնվել վեճը, կարող է, գործելով 1-4-րդ կետերին համապատասխան, փոփոխել, վերացնել կամ հաստատել այդ ժամանակավոր միջոցները:

6. Վեճի կողմերը պետք է անհապաղ կատարեն սույն հոդվածի հիման վրա սահմանված ցանկացած ժամանակավոր միջոցը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։