Անցնել բովանդակությանը

Հոդված 47

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47

Արշիպելագային ելակետային գծեր

1. Արշիպելագ պետությունը կարող է անցկացնել ուղիղ արշիպելագային ելակետային գծեր, որոնք միացնում են արշիպելագի ամենահեռավոր կղզիների և ցամաքող խութերի ամենահեռավոր կետերը` պայմանով, որ այդ ելակետային գծերը ներառեն գլխավոր կղզիները և այն շրջանը, որտեղ ջրի մակերեսի և ցամաքի, ներառյալ ատոլները, մակերեսի միջև հարաբերակցությունը կազմում է 1:1-ից մինչև 9:1:

2. Այդ ելակետային գծերի երկարությունը չպետք է գերազանցի 100 ծովային մղոնը, ընդ որում` ցանկացած արշիպելագը եզրափակող ելակետային գծերի ընդհանուր թվի միայն մինչև 3 տոկոսը կարող է գերազանցել այդ երկարությունը` առավելագույնը հասնելով մինչև 125 ծովային մղոնի:

3. Այդ ելակետային գծերն անցկացնելիս չի թույլատրվում որևէ նկատելի շեղում արշիպելագի ընդհանուր ուրվագծից:

4. Այդ ելակետային գծերը դեպի տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքները կամ այդ բարձունքներից անց են կացվում միայն այն դեպքում, երբ դրանց վրա կառուցված են փարոսներ կամ մշտապես ծովի մակերևույթից բարձր գտնվող նման կառույցներ, կամ եթե տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքն ամբողջովին կամ մասամբ մոտակա կղզուց գտնվում է տարածքային ծովի լայնությունը չգերազանցող հեռավորության վրա:

5. Արշիպելագ պետության կողմից այդ ելակետային գծերի համակարգը չի կարող կիրառվել այնպես, որ մեկ այլ պետության տարածքային ծովը կտրված լինի բաց ծովից կամ բացառիկ տնտեսական գոտուց:

6. Եթե արշիպելագ պետության արշիպելագային ջրերի մի մասը գտնվում է անմիջականորեն հարակից հարևան պետության երկու մասերի միջև, վերջինիս կողմից այդ ջրերում ավանդաբար իրականացված իրավունքները և այլ օրինական շահերը և այդ պետությունների միջև կնքված համաձայնագրով նախատեսված բոլոր իրավունքները պետք է պահպանվեն և հարգվեն:

7. 1-ին կետի համաձայն ջրի մակերեսի և ցամաքի մակերեսի միջև հարաբերակցության հաշվարկման նպատակով ցամաքային շրջանները կարող են ներառել կղզիները և ատոլները շրջապատող խութերի սահմաններում ընկած ջրերը, ներառյալ ուղղաձիգ թեքությամբ օվկիանոսի բարձրահարթի այն մասը, որը եզրափակվում կամ գրեթե եզրափակվում է բարձրահարթի պարագծով դասավորված կրաքարի կղզիների և ցամաքող խութերի շղթայով:

8. Սույն հոդվածին համապատասխան անցկացված ելակետային գծերը պետք է նշվեն այնպիսի մասշտաբի կամ մասշտաբների քարտեզների վրա, որոնք պիտանի են դրանց տեղադրությունը ճիշտ որոշելու համար: Որպես այլընտրանք` դրանք կարող են փոխարինվել կետերի աշխարհագրական կոորդինատների ցանկերով` հիմնական ելակետային երկրաբաշխական տվյալների նշումով:

9. Արշիպելագ պետությունը պետք է պատշաճ կերպով հրապարակի այդպիսի քարտեզները կամ աշխարհագրական կոորդինատների ցանկերը և յուրաքանչյուր քարտեզի կամ յուրաքանչյուր ցանկի պատճենն ի պահ հանձնի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։