Հոդված 73
Հոդված 73
Ափամերձ պետության օրենքների ու կանոնների կատարման ապահովումը
1. Ափամերձ պետությունը, ի կատարումն բացառիկ տնտեսական գոտում կենդանի պաշարների հետախուզման, շահագործման, պահպանման և կառավարման իր ինքնիշխան իրավունքների, կարող է ձեռնարկել այնպիսի միջոցներ, ներառյալ զննությունը, ստուգումը, կալանքը և դատական քննությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիային համապատասխան` իր կողմից ընդունված օրենքների ու կանոնների պահպանման ապահովման համար:
2. Կալանավորված նավը և նրա անձնակազմը պետք է անհապաղ ազատ արձակվեն ողջամիտ գրավի կամ այլ ապահովագրամիջոցի տրամադրումից հետո:
3. Ափամերձ պետության կողմից բացառիկ տնտեսական գոտում ձկնորսական օրենքների ու կանոնների համար նշանակվող պատիժները չեն կարող ներառել ազատազրկումը՝ շահագրգիռ պետությունների միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, կամ անձնական պատժի ցանկացած այլ ձև:
4. Օտարերկրյա նավերի կալանավորման կամ ձերբակալման դեպքում ափամերձ պետությունը պետք է համապատասխան ուղիներով դրոշի պետությանը անհապաղ տեղեկացնի ձեռնարկված միջոցների և դրան հաջորդող ցանկացած պատժի մասին: