Հոդված 86
Հոդված 86
Սույն մասի դրույթների կիրառումը
Սույն մասի դրույթները կիրառվում են ծովի բոլոր այն մասերի նկատմամբ, որոնք չեն մտնում որևէ պետության ո՛չ բացառիկ տնտեսական գոտու, ո՛չ տարածքային ծովի կամ ներքին ջրերի, ո՛չ էլ արշիպելագային պետության արշիպելագային ջրերի մեջ: Սույն հոդվածը որևէ կերպ չի սահմանափակում այն ազատությունները, որոնցից օգտվում են բոլոր պետությունները բացառիկ տնտեսական գոտում` 58-րդ հոդվածին համապատասխան: