Հոդված 97
Հոդված 97
Քրեական իրավազորությունը բախման կամ որևէ այլ նավավարական պատահարի դեպքում
1. Բաց ծովում բախման կամ նավի հետ որևէ այլ նավավարական պատահարի դեպքում, որն առաջացնում է նավապետի կամ նավի վրա ծառայության մեջ գտնվող որևէ այլ անձի քրեական կամ կարգապահական պատասխանատվություն, այդ անձի նկատմամբ քրեական կամ կարգապահական հետապնդում չի կարող հարուցվել այլ կերպ, քան դրոշի պետության կամ այլ պետության դատական կամ վարչական մարմինների առջև, որի քաղաքացի է հանդիսանում այդ անձը:
2. Կարգապահական պատասխանատվության դեպքում միայն այն պետությունը, որը տվել է նավավարի վկայագիրը կամ որակավորման վկայականը կամ թույլտվությունը, իրավասու է պատշաճ ընթացակարգով հետ վերցնել այդ փաստաթղթերը նույնիսկ այն դեպքում, երբ նա, ում տրվել են այդ փաստաթղթերը, չի հանդիսանում այդ պետության քաղաքացի:
3. Նավը չի կարող կալանքի տակ վերցվել կամ ենթարկվել ձերբակալության նույնիսկ որպես քննություն կատարելու միջոց ցանկացած իշխանությունների պահանջով` բացի դրոշի պետության իշխանություններից: