Հոդված 38
Հոդված 38
Տարանցիկ անցման իրավունք
1. 37-րդ հոդվածում նշված նեղուցներում բոլոր նավերը և օդանավերն օգտվում են տարանցիկ անցման իրավունքից, որի իրականացմանը չի թույլատրվում խոչընդոտել, բացառությամբ այն դեպքի, երբ նեղուցն առաջանում է նեղուցին սահմանակից պետության որևէ կղզու և այդ պետության ցամաքային տարածքի միջոցով, տարանցիկ անցում չի կիրառվում, եթե կղզուց դեպի ծով գոյություն ունի նավավարական և ջրագրական պայմանների տեսակետից նույնքան հարմար` բաց ծովով կամ բացառիկ տնտեսական գոտիով անցնող ուղի:
2. Տարանցիկ անցումը նշանակում է սույն մասի համապատասխան նավագնացության և թռիչքների ազատության իրականացում` բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մի մասի և բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մյուս մասի միջև նեղուցով անընդհատ և արագ տարանցման նպատակով: Սակայն անընդհատ և արագ տարանցման պահանջը չի բացառում նեղուցին սահմանակից պետություն մտնելու, այդ պետությունից դուրս գալու կամ վերադառնալու նպատակով նեղուցով անցումը` պահպանելով այդ պետություն մտնելու պայմանները:
3. Նեղուցով տարանցիկ անցման իրավունքի իրականացում չհանդիսացող ցանկացած գործունեության վրա տարածվում են սույն Կոնվենցիայի այլ դրույթները: