Հոդված 49
Հոդված 49
Արշիպելագային ջրերի, արշիպելագային ջրերի վրայի օդային տարածության, ինչպես նաև նրանց հատակի ու ընդերքի իրավական կարգավիճակը
1. Արշիպելագ պետության ինքնիշխանությունը տարածվում է 47-րդ հոդվածին համապատասխան անցկացված արշիպելագային ելակետային գծերով սահմանազատված ջրերի վրա, որոնք անվանվում են արշիպելագային ջրեր` անկախ դրանց խորությունից կամ ափից հեռավորությունից:
2. Այդ ինքնիշխանությունը տարածվում է արշիպելագային ջրերի վրայի օդային տարածության, ինչպես նաև դրանց հատակի ու ընդերքի և դրանց պաշարների վրա:
3. Այդ ինքնիշխանությունն իրականացվում է սույն մասի դրույթներին համապատասխան:
4. Ծովային միջանցքներով արշիպելագային անցման` սույն մասում սահմանված ռեժիմն այլ տեսակետներից չի ազդում արշիպելագային ջրերի, ներառյալ ծովային միջանցքները, կարգավիճակի կամ արշիպելագ պետության կողմից այդ ջրերի, դրանց վրայի օդային տարածության, հատակի և ընդերքի ու դրանց պաշարների նկատմամբ իր ինքնիշխանության իրականացման վրա: