Հոդված 42
Հոդված 42
Նեղուցներին սահմանակից պետությունների՝ տարանցիկ անցման վերաբերյալ օրենքներն ու կանոնները
1. Պահպանելով սույն բաժնի դրույթները` նեղուցներին սահմանակից պետությունները կարող են ընդունել նեղուցներով տարանցիկ անցման վերաբերյալ օրենքներ ու կանոններ, որոնք վերաբերում են ստորև թվարկված բոլոր հարցերին կամ դրանց մի մասին.
ա) նավագնացության անվտանգությանը և նավերի երթևեկության կարգավորմանը, ինչպես դա նախատեսված է 41-րդ հոդվածում,
բ) աղտոտման կանխարգելմանը, կրճատմանը և վերահսկմանը` գործողության մեջ դնելով նեղուցում նավթի, նավթատար թափոնների և այլ թունավոր նյութերի արտանետման վերաբերյալ կիրառելի միջազգային կանոններ,
գ) ձկնորսական նավերի առնչությամբ` ձկնորսության արգելմանը, այդ թվում` ձկնորսական սարքերի հավաքմանը,
դ) ցանկացած ապրանքի կամ տարադրամի բեռնմանը կամ բեռնաթափմանը, ցանկացած անձի նավ նստեցնելուն կամ իջեցնելուն` ի խախտումն նեղուցներին սահմանակից պետությունների մաքսային, գանձապետական (ֆիսկալ), ներգաղթային կամ սանիտարական օրենքների ու կանոնների:
2. Այդ օրենքներն ու կանոնները չպետք է թույլ տան ըստ ձևի կամ ըստ էության խտրականություն օտարերկրյա նավերի միջև, իսկ դրանց կիրառումը գործնականում չպետք է հանգեցնի տարանցիկ անցման իրավունքից զրկելուն, դրա խախտմանը կամ ոտնահարմանը, ինչպես այդ իրավունքը սահմանված է սույն բաժնում:
3. Նեղուցներին սահմանակից պետությունները պետք է պատշաճ կերպով հրապարակեն բոլոր այդ օրենքներն ու կանոնները:
4. Տարանցիկ անցման իրավունքն իրականացնող օտարերկրյա նավերը պետք է պահպանեն այդ օրենքներն ու կանոնները:
5. Երբ ինքնիշխան, անձեռնմխելիությունից օգտվող նավը կամ օդանավը գործում են այնպես, որ դա հակասում է այդ օրենքներին ու կանոններին կամ սույն մասի այլ դրույթներին, նավի դրոշի պետությունը կամ օդանավի գրանցման պետությունը միջազգային պատասխանատվություն են կրում նեղուցներին սահմանակից պետություններին պատճառված ցանկացած վնասի կամ կորստի համար: