Անցնել բովանդակությանը

Հոդված 287

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 287

Ընթացակարգի ընտրությունը

1. Սույն Կոնվենցիան ստորագրելու, վավերացնելու կամ նրան միանալու պահին կամ դրանից հետո ցանկացած ժամանակ պետությունը կարող է գրավոր հայտարարության միջոցով ընտրել սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերի կարգավորման հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

ա) 6-րդ Հավելվածին համապատասխան հիմնադրված Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալը,

բ) Միջազգային դատարանը,

գ) 7-րդ Հավելվածին համապատասխան կազմավորված Արբիտրաժային տրիբունալը,

դ) 8-րդ Հավելվածում նշված վեճերի մեկ կամ մի քանի կատեգորիաների համար այդ Հավելվածին համապատասխան կազմավորված Հատուկ արբիտրաժային տրիբունալը:

2. 1-ին կետի համաձայն արված հայտարարությունը չի ազդում 11-րդ մասի 5-րդ բաժնում նախատեսված ծավալով ու կարգով Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի իրավասությունը ճանաչելու մասնակից պետության պարտականության վրա և չի կրում այդ պարտականության ազդեցությունը:

3. Գործող հայտարարությամբ չընդգրկվող վեճի կողմ հանդիսացող մասնակից պետությունը համարվում է արբիտրաժն ընտրած՝ 7-րդ Հավելվածին համապատասխան:

4. Եթե վեճի կողմերն ընդունել են վեճի կարգավորման միևնույն ընթացակարգը, վեճը կարող է կարգավորվել միայն այդ ընթացակարգով, եթե կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել:

5. Եթե վեճի կողմերը վեճի կարգավորման միևնույն ընթացակարգը չեն ընդունել, վեճը կարող է կարգավորվել միայն արբիտրաժային ընթացակարգով՝ 7-րդ Հավելվածին համապատասխան, եթե կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել:

6. 1-ին կետի համաձայն արված հայտարարությունը ուժի մեջ է մնում այն հետ վերցելու մասին ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

7. Նոր հայտարարությունը, հետ վերցնելու մասին ծանուցումը կամ հայտարարության գործողության ժամկետի ավարտը որևէ կերպ չեն ազդում սույն հոդվածի հիման վրա իրավասությամբ օժտված դատարանում կամ տրիբունալում անավարտ քննության ընթացքի վրա, եթե կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել:

8. Սույն հոդվածում նշված հայտարարությունները և ծանուցումները ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճենները ուղարկում է մասնակից պետություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։