Անցնել բովանդակությանը

Հոդված 139

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 139

Պահպանման և վնասի համար պատասխանատվության ապահովման պարտականություն

1. Մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել, որ մասնակից պետությունների, պետական ձեռնարկությունների կամ ֆիզիկական կամ մասնակից պետությունների ազգային պատկանելությունն ունեցող կամ այդ մասնակից պետությունների կամ նրանց քաղաքացիների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող իրավաբանական անձանց կողմից Շրջանում ծավալվող գործունեությունը իրականացվի սույն մասի համապատասխան: Սույն պարտականությունը տարածվում է նաև միջազգային կազմակերպությունների վրա՝ այդ կազմակերպությունների կողմից Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված:

2. Չխախտելով միջազգային իրավունքի նորմերը և 3-րդ Հավելվածի 22-րդ հոդվածը՝ որևէ մասնակից պետության կամ միջազգային կազմակերպության կողմից սույն մասում նախատեսված իր պարտականությունների չկատարման արդյունքում պատճառված վնասը առաջացնում է համապատասխան պատասխանատվություն. մասնակից պետությունները կամ միջազգային կազմակերպությունները համատեղ գործելու պարագայում կրում են համազոր պատասխանատվություն: Սակայն մասնակից պետությունը պատասխանատվություն չի կրում այն անձի կողմից սույն մասի դրույթների չպահպանման արդյունքում պատճառված վնասի համար, որին նա երաշխավորել է 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի հիման վրա, եթե այդ մասնակից պետությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները արդյունավետ պահպանման ապահովման համար՝ 153-րդ հոդվածի 4-րդ կետին և 3-րդ Հավելվածի 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

3. Միջազգային կազմակերպությունների անդամ հանդիսացող մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ այդ կազմակերպությունների մասով սույն հոդվածի կիրառման ապահովման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։