Անցնել բովանդակությանը

Հոդված 125

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 125

Ծովից ու դեպի ծով մուտքի և ազատ տարանցման իրավունք

1. Դեպի ծով ելք չունեցող պետություններն ունեն ծովից և դեպի ծով մուտքի իրավունք` սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքների, այդ թվում` բաց ծովի ազատությանը և մարդկության ընդհանուր ժառանգությանը վերաբերող իրավունքների իրականացման նպատակով: Այդ նպատակով դեպի ծով ելք չունեցող պետություններն օգտվում են տարանցիկ պետությունների տարածքներով բոլոր տրանսպորտային միջոցներով տարանցման ազատությունից:

2. Տարանցման ազատության իրականացման պայմաններն ու կարգը պետք է համաձայնեցվեն դեպի ծով ելք չունեցող շահագրգիռ պետությունների և տարանցիկ պետությունների միջև` երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային համաձայնագրերի միջոցով:

3. Տարանցիկ պետությունները, իրականացնելով իրենց լիակատար ինքնիշխանությունն իրենց տարածքի նկատմամբ, իրավունք ունեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք պետք է ապահովեն, որ սույն մասում դեպի ծով ելք չունեցող պետությունների համար նախատեսված իրավունքներն ու հնարավորությունները որևէ ձևով չոտնահարեն տարանցիկ պետության օրինական շահերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։