Անցնել բովանդակությանը

Հոդված 263

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 263

Պատասխանատվություն

1. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պարտավոր են ապահովել, որ իրենց կողմից կամ իրենց անունից ձեռնարկվող ծովային գիտական հետազոտությունները կատարվեն սույն Կոնվենցիային համապատասխան:

2. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պատասխանատվություն են կրում այն միջոցների համար, որոնք սույն Կոնվենցիայի խախտումով իրենց կողմից ձեռնարկվում են այն ծովային գիտական հետազոտությունների հետ կապված, որոնք կատարվում են այլ պետությունների, նրանց ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից և ապահովում են այդ միջոցների ձեռնարկման հետևանքով պատճառված վնասի հատուցումը:

3. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները, 235-րդ հոդվածին համապատասխան, պատասխանատվություն են կրում իրենց կողմից կամ իրենց անունից ձեռնարկվող ծովային գիտական հետազոտությունների արդյունքում ծովային միջավայրի աղտոտման հետևանքով պատճառված վնասի համար:

Բաժին 6

Վեճերի կարգավորումը և ժամանակավոր միջոցները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։