Անցնել բովանդակությանը

Հոդված 294

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 294

Նախնական ընթացակարգերը

1. 287-րդ հոդվածում նախատեսված դատարանը կամ տրիբունալը, որոնց դիմում է ներկայացվել 297-րդ հոդվածում նշված վեճի վերաբերյալ, պետք է, կողմերից մեկի խնդրանքով, պարզեն կամ կարող են prօpriօ mօtս պարզել՝ տվյալ պահանջը հանդիսանո՞ւմ է արդյոք դատական կամ արբիտրաժային ընթացակարգի չարաշահում, թե այն prima facie լիովին հիմնավոր է: Եթե դատարանը կամ տրիբունալը պարզում են, որ այդ պահանջը հանդիսանում է դատական կամ արբիտրաժային ընթացակարգի չարաշահում կամ prima facie հիմնավոր է, նրանք չպետք է տվյալ գործով որևէ հետագա գործողություն ձեռնարկեն:

2. Դիմումը ստանալուց հետո դատարանը կամ տրիբունալը պետք է անմիջապես մյուս կողմին կամ կողմերին տեղեկացնեն դրա մասին և սահմանեն ողջամիտ վերջնաժամկետ, որի ընթացքում նրանք կարող են դատարանին կամ տրիբունալին խնդրել որոշում կայացնել 1-ին կետին համապատասխան:

3. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չի ազդում վեճի կողմերի՝ ընթացակարգի կիրառելի կանոններին համապատասխան նախնական առարկություններ անելու իրավունքի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։