Հոդված 235
Հոդված 235
Պատասխանատվություն
1. Պետությունները պատասխանատու են ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման հետ կապված իրենց միջազգային պարտավորությունների կատարման համար: Նրանք պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքին համապատասխան:
2. Պետությունները պետք է ապահովեն, որ հնարավոր լինի, իրենց իրավական համակարգերին համապատասխան, դիմել իրենց իրավազորության ներքո գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ծովային միջավայրի աղտոտման հետևանքով պատճառված վնասի` կարճ ժամկետներում պատշաճ հատուցման կամ այլ ձևով վերականգնման համար:
3. Ծովային միջավայրի աղտոտման հետևանքով պատճառված ամբողջ վնասի արագ ու պատշաճ հատուցման ապահովման նպատակով պետությունները պետք է համագործակցեն գործող միջազգային իրավունքի իրականացման և պատասխանատվության վերաբերյալ միջազգային իրավունքի հետագա զարգացման հարցում` վնասի գնահատման և հատուցման կամ դրա հետ կապված վեճերի կարգավորման համար, ինչպես նաև առանձին դեպքերում պատշաճ հատուցում տրամադրելու այնպիսի չափորոշիչներ ու ընթացակարգեր մշակելու հարցում, ինչպիսիք են պարտադիր ապահովագրությունը կամ փոխհատուցման ֆոնդերը:
Բաժին 10
Ինքնիշխան անձեռնմխելիություն