Անցնել բովանդակությանը

Հոդված 164

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 164

Տնտեսական պլանային հանձնաժողով

1. Տնտեսական պլանային հանձնաժողովի անդամները պետք է ունենան անհրաժեշտ որակավորում հանքային պաշարների արդյունահանման, դրանց հետ կապված գործունեության կառավարման և միջազգային առևտրի ու միջազգային տնտեսության բնագավառում: Խորհուրդը պետք է ձգտի ապահովել, որ Հանձնաժողովն իր կազմով համապատասխանի որակավորման բոլոր անհրաժեշտ պահանջներին: Հանձնաժողովի կազմի մեջ պետք է մտնեն այն զարգացող պետություններից ոչ պակաս, քան երկու անդամներ, որոնց տնտեսության համար էական նշանակություն ունի հանքային պաշարների այն կատեգորիաների արտահանումը, որոնք արդյունահանվում են Շրջանում:

2. Հանձնաժողովը՝

ա) Խորհրդի պահանջով առաջարկում է միջոցներ Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված որոշումների կատարման համար, որոնք ընդունվել են սույն Կոնվենցիային համապատասխան,

բ) ուսումնասիրում է Շրջանում արդյունահանվող հանքային պաշարների առաջարկի, պահանջարկի և գների վրա ազդող միտումներն ու գործոնները` հաշվի առնելով ինչպես ներմուծող, այնպես էլ արտահանող երկրների և, մասնավորապես, նրանց թվի մեջ մտնող զարգացող պետությունների շահերը,

գ) քննության է առնում ցանկացած իրավիճակ, որը կարող է առաջացնել 150-րդ հոդվածի «ը» ենթակետում նշված բացասական հետևանքներ, և որի վրա նրա ուշադրությունն է հրավիրել շահագրգիռ մասնակից պետությունը կամ մասնակից պետությունները, և Խորհրդին տալիս է համապատասխան հանձնարարականներ,

դ) ինչպես դա նախատեսված է 151-րդ հոդվածի 10-րդ կետում՝ Ասամբլեային ներկայացնելու համար Խորհրդին առաջարկում է փոխհատուցման համակարգ կամ այլ միջոցներ, որոնք նպաստում են այն զարգացող պետությունների տնտեսության հարմարեցմանը, որոնց վրա ազդում են Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով առաջացող բացասական հետևանքները: Հանձնաժողովը Խորհրդին պետք է տա այնպիսի հանձնարարականներ, որոնք կոնկրետ դեպքերում անհրաժեշտ են այդ համակարգի կամ Ասամբլեայի կողմից ընդունված այլ միջոցների կիրառման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։