Անցնել բովանդակությանը

Հոդված 249

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 249

Որոշակի պայմաններ պահպանելու պարտականությունը

1. Ափամերձ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա ծովային գիտական հետազոտություններ կատարելիս պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է պահպանեն հետևյալ պայմանները.

ա) ափամերձ պետության ցանկությամբ՝ ապահովեն ծովային գիտահետազոտական ծրագրին մասնակցելու կամ ներկայացված լինելու նրա իրավունքը, հատկապես հետազոտական նավերի ու, երբ դա գործնականում հնարավոր է, այլ կառուցվածքների և գիտահետազոտական սարքերի վրա, բայց առանց ափամերձ պետության գիտնականներին որևէ վարձատրություն վճարելու և առանց այդ ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի հատուցմանը այդ պետության մասնակցության պարտավորության,

բ) ափամերձ պետությանը, նրա խնդրանքով, ներկայացնեն նախնական հաշվետվություններ, երբ դա գործնականում հնարավոր է դառնում, ինչպես նաև վերջնական արդյունքները և եզրակացությունները՝ հետազոտության ավարտից հետո,

գ) ափամերձ պետությանը, նրա խնդրանքով, հնարավորություն տան օգտվելու ծովային գիտահետազոտական ծրագրի շրջանակներում ստացված բոլոր տվյալներից ու նմուշներից, և հավասարապես փոխանցեն տվյալներ, որոնցից կարող են պատճեններ վերցվել և նմուշներ, որոնք կարող են բաժանվել՝ առանց դրանց գիտական արժեքը նվազեցնելու,

դ) ափամերձ պետությանը, նրա խնդրանքով, տրամադրեն հետազոտությունների այնպիսի տվյալների, նմուշների ու արդյունքների գնահատական պարունակող տեղեկատվություն կամ օգնություն ցույց տան դրանց գնահատման ու մեկնաբանման համար,

ե) ապահովեն, պահպանելով 2 կետի պահանջները, որ հետազոտության արդյունքները, որքան հնարավոր է արագ, համապատասխան ազգային կամ միջազգային ուղիներով մատչելի դառնան միջազգային հանրությանը,

զ) անհապաղ տեղեկացնեն ափամերձ պետությանը հետազոտությունների ծրագրում ցանկացած էական փոփոխության մասին,

է) հետազոտության ավարտից հետո հավաքեն գիտահետազոտական սարքերը կամ սարքավորումները, եթե չկա այլ պայմանավորվածություն:

2. Սույն հոդվածը կիրառվում է՝ առանց խախտելու ափամերձ պետության օրենքներով ու կանոններով՝ 246-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան համաձայնություն տալու կամ մերժելու նրա հայեցողական լիազորության իրականացման համար սահմանված պայմանները, ներառյալ բնական պաշարների հետազոտման կամ շահագործման համար անմիջական նշանակություն ունեցող ծրագրի շրջանակներում հետազոտությունների արդյունքները միջազգային հանրության համար մատչելի դարձնելու վերաբերյալ նախնական համաձայնության մասին պահանջը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։