Հոդված 310
Հոդված 310
Հռչակագրեր և հայտարարություններ
309-րդ հոդվածը չի խոչընդոտում պետությանը սույն Կոնվենցիան ստորագրելու, վավերացնելու կամ նրան միանալու պահին հանդես գալ հռչակագրերով կամ հայտարարություններով՝ ցանկացած ձևակերպմամբ և ցանկացած անվան տակ՝ նպատակ ունենալով, inter alia, իր օրենքներն ու կանոնները համապատասխանեցնել սույն Կոնվենցիայի դրույթներին՝ պայմանով, որ այդ հռչակագրերը կամ հայտարարությունները չեն բացառում կամ փոփոխում սույն Կոնվենցիայի դրույթների իրավաբանական գործողությունը այդ պետության նկատմամբ դրանք կիրառելու տեսակետից: