Անցնել բովանդակությանը

Հոդված 170

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 170

Ձեռնարկություն

1. Ձեռնարկությունը Մարմնի մարմին է, որը, համաձայն 153-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի, անմիջականորեն գործունեություն է իրականացնում Շրջանում, ինչպես նաև զբաղվում է Շրջանում արդյունահանված օգտակար հանածոների փոխադրումով, վերամշակումով և վաճառքով:

2. Ձեռնարկությունը Մարմնի միջազգային իրավասուբյեկտության շրջանակներում ունի այնպիսի իրավունակություն, որը սահմանված է 4-րդ Հավելվածում ամրագրված կանոնադրության մեջ: Ձեռնարկությունը գործում է սույն Կոնվենցիային և Մարմնի նորմերին, կանոններին ու ընթացակարգերին, ինչպես նաև Ասամբլեայի կողմից սահմանված ընդհանուր քաղաքականությանը համապատասխան և ենթարկվում է Խորհրդի հրահանգներին ու վերահսկողությանը:

3. Ձեռնարկության գլխավոր գրասենյակը գտնվում է Մարմնի գտնվելու վայրում:

4. Ձեռնարկությունը, 173-րդ հոդվածի 2-րդ կետին ու 4-րդ Հավելվածի 11-րդ հոդվածին համապատասխան, պետք է ապահովվի այնպիսի միջոցներով, որոնք կարող են անհրաժեշտ լինել նրա կողմից իր գործառույթների իրականացման համար, և ստանա տեխնոլոգիա, ինչպես դա նախատեսված է 144-րդ հոդվածում և սույն Կոնվենցիայի այլ համապատասխան դրույթներում:

Ենթաբաժին Զ

Մարմնի ֆինանսական միջոցները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։