Անցնել բովանդակությանը

Հոդված 64

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 64

Հեռավոր միգրացիա կատարող տեսակներ

1. Ափամերձ պետությունը և այն պետությունները, որոնց քաղաքացիները տվյալ շրջանում զբաղվում են 1-ին Հավելվածում թվարկված` հեռավոր միգրացիա կատարող տեսակների որսով, պետք է համագործակցեն ուղղակի կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով այդ տեսակների պահպանման ապահովման համար ամբողջ այդ շրջանում՝ ինչպես բացառիկ տնտեսական գոտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս դրանց օպտիմալ օգտագործմանը նպաստելու նպատակով: Այն շրջաններում, որոնց համար գոյություն չունի համապատասխան միջազգային կազմակերպություն, ափամերձ պետությունները և այլ պետությունները, որոնց քաղաքացիները տվյալ շրջանում զբաղվում են այդ տեսակների որսով, պետք է համագործակցեն այդպիսի կազմակերպություն ստեղծելու նպատակով և մասնակցեն նրա աշխատանքներին:

2. 1-ին կետի դրույթները կիրառվում են` ի լրումն սույն մասի այլ դրույթների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։