Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Ափամերձ պետության պաշտպանության իրավունքները

1. Ափամերձ պետությունը կարող է իր տարածքային ծովում ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են ոչ խաղաղ բնույթի անցումը կանխելու համար:

2. Դեպի ներքին ջրեր նավարկող կամ ներքին ջրերի սահմաններից դուրս գտնվող նավահանգստային կառույցներից օգտվող նավերի նկատմամբ ափամերձ պետությունն իրավունք ունի նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դեպի ներքին ջրեր նավարկելու և նավահանգստային կառույցներից օգտվելու պայմանների ցանկացած խախտում կանխելու համար:

3. Առանց օտարերկրյա նավերի միջև ըստ ձևի կամ ըստ էության խտրականության` ափամերձ պետությունը կարող է իր տարածքային ծովի որոշակի շրջաններում ժամանակավորապես կասեցնել օտարերկրյա նավերի խաղաղ անցման իրավունքի իրականացումը, եթե այդպիսի կասեցումն ունի էական նշանակություն իր անվտանգության ապահովման համար, ներառյալ զենքի օգտագործմամբ զինավարժությունները: Այդպիսի կասեցումն ուժի մեջ է մտնում միայն դրա մասին պատշաճ կերպով հայտարարելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։