Անցնել բովանդակությանը

Հոդված 101

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 101

Ծովահենության սահմանումը

Ծովահենություն է համարվում հետևյալ գործողություններից որևէ մեկը.

ա) որևէ մասնավոր նավի կամ մասնավոր օդանավի անձնակազմի կամ ուղևորների կողմից անձնական նպատակներով կատարվող բռնության, գրավման ցանկացած ապօրինի ակտ կամ ցանկացած կողոպուտ՝ ուղղված.

i) բաց ծովում մեկ այլ նավի կամ օդանավի կամ այդտեղ գտնվող անձանց կամ գույքի դեմ,

ii) որևէ պետության իրավազորությունից դուրս գտնվող տեղում որևէ նավի կամ օդանավի անձանց կամ գույքի դեմ,

բ) որևէ նավի կամ օդանավի շահագործմանը կամավոր մասնակցության ցանկացած ակտ, որը կատարվել է այնպիսի հանգամանքների իմացությամբ, որոնց ուժով նավը կամ օդանավը հանդիսանում է ծովահենական նավ կամ օդանավ,

գ) «ա» կամ «բ» ենթակետերում նախատեսված գործողության կատարմանը դրդում կամ դիտավորյալ օժանդակություն հանդիսացող ցանկացած ակտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։