Հոդված 213
Հոդված 213
Ցամաքում գտնվող աղբյուրներից աղտոտման վերաբերյալ օրենքների ու կանոնների կատարման ապահովումը
Պետությունները պետք է ապահովեն 207-րդ հոդվածին համապատասխան ընդունված իրենց օրենքների և կանոնների կատարումը և ընդունեն օրենքներ, կանոններ ու այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրավասու միջազգային կազմակերպություններին կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով՝ ցամաքում գտնվող աղբյուրներից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար սահմանված կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների իրականացման համար: