Հոդված 109
Հոդված 109
Բաց ծովից չսանկցիավորված հեռարձակումը
1. Բոլոր պետությունները պետք է համագործակցեն բաց ծովից չսանկցիավորված հեռարձակումը կանխելու հարցում:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «չսանկցիավորված հեռարձակում» նշանակում է` բաց ծովում գտնվող նավից կամ սարքից, ի խախտումն միջազգային կանոնների, իրականացվող ձայնային, ռադիո- կամ հեռուստատեսային ծրագրերի հեռարձակում, որոնք նախատեսված են բնակչության համար, բացի աղետի ազդանշանների հեռարձակումից:
3. Չսանկցիավորված հեռարձակումով զբաղվող ցանկացած անձ կարող է պատասխանատվության ենթարկվել.
ա) նավի դրոշի պետության դատարանում,
բ) սարքի գրանցման պետության դատարանում,
գ) այն պետության դատարանում, որի քաղաքացին է հանդիսանում այդ անձը,
դ) ցանկացած պետության դատարանում, որտեղ կարող են ընդունվել հեռարձակումները, կամ
ե) ցանկացած պետության դատարանում, որի սանկցիավորված ռադիոկապի համար խոչընդոտներ են հարուցվում:
4. Բաց ծովում 3-րդ կետին համապատասխան իրավասություն ունեցող պետությունը կարող է, պահպանելով 110-րդ հոդվածը, կալանավորել չսանկցիավորված հեռարձակումով զբաղվող ցանկացած անձի կամ նավ և բռնագրավել հեռարձակող սարքավորումները: