Հոդված 306
Հոդված 306
Վավերացում և պաշտոնական հաստատում
Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման պետությունների և 305-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետում նշված այլ սուբյեկտների կողմից և, 9-րդ Հավելվածին համապատասխան, պաշտոնական հաստատման 305-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետում նշված սուբյեկտների կողմից: Վավերագրերը և պաշտոնական հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: