Անցնել բովանդակությանը

Հոդված 316

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 316

Ուղղումների ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիայի ուղղումները, բացառությամբ 5-րդ կետում նշված ուղղումների, դրանք վավերացրած կամ դրանց միացած մասնակից պետությունների համար ուժի մեջ են մտնում մասնակից պետությունների 2/3-ի կամ 60 մասնակից պետությունների կողմից, կախված նրանից, թե այդ թվերից որն է ավելի մեծ, վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո՝ երեսուներորդ օրը: Այդ ուղղումները չեն ազդում այլ մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիային համապատասխան իրենց իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման վրա:

2. Ցանկացած ուղղում կարող է նախատեսել, որ նրա ուժի մեջ մտնելու համար պահանջվում է ավելի մեծ թվով վավերագրեր կամ միանալու մասին փաստաթղթեր, քան նախատեսված է սույն հոդվածով:

3. Պահանջվող քանակի վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնվելուց հետո 1-ին կետում նշված ուղղումը վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր մասնակից պետության համար այն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելուց հետո՝ երեսուներորդ օրը:

4. Պետությունը, որը սույն Կոնվենցիայի մասնակից է դարձել 1-ին կետին համապատասխան ուղղումն ուժի մեջ մտնելուց հետո, եթե նա չի հայտարարում այլ մտադրության մասին՝

ա) համարվում է, այդպիսի ուղղումով, սույն Կոնվենցիայի մասնակից, և

բ) համարվում է, առանց ուղղումի, Կոնվենցիայի մասնակից՝ ցանկացած մասնակից պետության նկատմամբ, որի վրա ուղղումը չի տարածվում:

5. Բացառապես Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող ցանկացած ուղղում և 6-րդ Հավելվածի մեջ ցանկացած ուղղում բոլոր մասնակից պետությունների համար ուժի մեջ են մտնում մասնակից պետությունների 3/4-ի կողմից վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնվելուց հետո՝ մեկ տարի անց:

6. Պետությունը, որը սույն Կոնվենցիայի մասնակից է դարձել 5-րդ կետին համապատասխան ուղղումների ուժի մեջ մտնելուց հետո, համարվում է ուղղումներով սույն Կոնվենցիայի մասնակից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։