Անցնել բովանդակությանը

Հոդված 313

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 313

Պարզեցված ընթացակարգով ուղղումների ընդունումը

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անունով գրավոր հաղորդագրություն ուղարկելու միջոցով առաջարկել ուղղում սույն Կոնվենցիայի մեջ, բացառությամբ Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող ուղղումի, որը պետք է ընդունվի սույն հոդվածում շարադրված պարզեցված ընթացակարգով՝ առանց խորհրդաժողով գումարելու: Գլխավոր քարտուղարը այդ հաղորդագրությունը պետք է ուղարկի բոլոր մասնակից պետություններին:

2. Եթե այդ հաղորդագրությունը ուղարկելու օրվանից 12 ամսվա ընթացքում որևէ մասնակից պետություն առարկում է առաջարկվող ուղղումի կամ պարզեցված ընթացակարգով այն ընդունելու առաջարկությանը, այդ ուղղումը համարվում է մերժված: Գլխավոր քարտուղարը պետք է անհապաղ բոլոր մասնակից պետություններին տեղեկացնի դրա մասին:

3. Եթե այդ հաղորդագրությունը ուղարկելու օրվանից 12 ամիս հետո որևէ մասնակից պետություն չի առարկում առաջարկվող ուղղումի կամ պարզեցված ընթացակարգով այն ընդունելու առաջարկությանը, առաջարկվող ուղղումը համարվում է ընդունված: Գլխավոր քարտուղարը պետք է բոլոր մասնակից պետություններին տեղեկացնի, որ առաջարկվող ուղղումն ընդունված է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։