Հոդված 255
Հոդված 255
Ծովային գիտական հետազոտությունների հեշտացմանը և հետազոտական նավերին օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցները
Պետությունները պետք է ձգտեն ընդունել ողջամիտ նորմեր, կանոններ ու ընթացակարգեր սույն Կոնվենցիային համապատասխան՝ իրենց տարածքային ծովի սահմաններից դուրս կատարվող ծովային գիտական հետազոտությունները խրախուսելու ու հեշտացնելու և անհրաժեշտ դեպքերում, իրենց օրենքների ու կանոնների դրույթները պահպանելու պայմանով, իրենց նավահանգիստներ մուտքը հեշտացնելու և սույն մասի համապատասխան դրույթները կատարող ծովային հետազոտական նավերին օգնություն ցույց տալու հարցում աջակցելու համար: