Հոդված 216
Հոդված 216
Աղբանետման միջոցով աղտոտման վերաբերյալ օրենքների ու կանոնների կատարման ապահովումը
1. Սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված օրենքների և կանոնների ու իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով՝ աղբանետման հետևանքով ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար սահմանված կիրառելի միջազգային նորմերի և չափանիշների կատարումը պետք է ապահովվի.
ա) ափամերձ պետության կողմից՝ նրա տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում կամ նրա մայրցամաքային ելուստի վրա աղբանետման դեպքում,
բ) դրոշի պետության կողմից՝ նրա դրոշի ներքո նավարկող նավերի և նրա մոտ գրանցված նավերի կամ օդանավերի նկատմամբ,
գ) ցանկացած պետության կողմից՝ նրա տարածքում կամ ափամերձ բեռնահամալիրների մոտ թափոնների կամ այլ նյութերի բեռնման դեպքում:
2. Ոչ մի պետություն պարտավոր չէ սույն հոդվածի ուժով քննություն հարուցել, եթե այն արդեն իսկ հարուցվել է այլ պետության կողմից՝ սույն հոդվածին համապատասխան: