Անցնել բովանդակությանը

Հոդված 319

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 319

Ավանդապահը

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի և դրա ուղղումների ավանդապահն է:

2. Իր, որպես ավանդապահ, գործառույթներից բացի, Գլխավոր քարտուղարը.

ա) բոլոր մասնակից պետություններին, Մարմնին և իրավասու միջազգային կազմակերպություններին տեղեկացնում է ընդհանուր բնույթի հիմնախնդիրների մասին, որոնք առաջացել են սույն Կոնվենցիայի հետ կապված,

բ) ծանուցում է Մարմնին սույն Կոնվենցիայի ու դրա ուղղումների վավերացման ու պաշտոնական հաստատման և նրանց միանալու մասին, ինչպես նաև սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին,

գ) ծանուցում է մասնակից պետությունների համաձայնագրերի մասին՝ 311-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան,

դ) մասնակից պետություններին վավերացնելու կամ միանալու համար ուղարկում է սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված ուղղումները,

ե) սույն Կոնվենցիային համապատասխան գումարում է մասնակից պետությունների անհրաժեշտ հանդիպումներ:

3. ա) Գլխավոր քարտուղարը դիտորդներին, որոնց մասին խոսվում է 156-րդ հոդվածում, ուղարկում է նաև.

i) 2.ա կետում նշված հաղորդագրությունները,

ii) 2.բ, գ կետերում նշված ծանուցումները, և

iii) 2.դ կետում նշված ուղղումների տեքստերը՝ ի գիտություն:

բ) Գլխավոր քարտուղարը այդ դիտորդներին հրավիրում է նաև՝ որպես դիտորդներ մասնակցելու մասնակից պետությունների հանդիպումներին, որոնց մասին խոսվում է 2.ե կետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։