Հոդված 308
Հոդված 308
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վաթսուներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից 12 ամիս հետո:
2. Վաթսուներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո սույն Կոնվենցիան վավերացրած կամ նրան միացած յուրաքանչյուր պետության համար այն ուժի մեջ է մտնում 1-ին կետին համապատասխան նրա վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից հետո՝ երեսուներորդ օրը:
3. Մարմնի Ասամբլեան գումարվում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը և ընտրում է Մարմնի Խորհուրդ: Եթե 161-րդ հոդվածի դրույթները խստիվ կիրառվել չեն կարող, առաջին Խորհուրդը ստեղծվում է այդ հոդվածում նախատեսված նպատակներին համապատասխան կարգով:
4. Նախապատրաստական հանձնաժողովի կողմից մշակված նորմերը, կանոնները և ընթացակարգերը ժամանակավորապես կիրառվում են մինչև Մարմնի կողմից 11-րդ մասին համապատասխան դրանց պաշտոնական հաստատումը:
5. Մարմինը և նրա մարմինները գործում են Ծովային իրավունքի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության երրորդ Խորհրդաժողովի նախապատրաստական ներդրումների մասին 2-րդ բանաձևին ու, ի կատարումն այդ բանաձևի, նախապատրաստական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներին համապատասխան: