Անցնել բովանդակությանը

Հոդված 77

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 77

Մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետության իրավունքները

1. Ափամերձ պետությունը մայրցամաքային ելուստի նկատմամբ իրականացնում է ինքնիշխան իրավունքներ՝ դրա բնական պաշարների հետախուզման և շահագործման նպատակով:

2. 1-ին կետում նշված իրավունքները բացառիկ են այն իմաստով, որ եթե ափամերձ պետությունը մայրցամաքային պետության հետախուզում չի իրականացնում կամ չի շահագործում դրա բնական պաշարները, ոչ ոք չի կարող դա անել առանց ափամերձ պետության` որոշակիորեն արտահայտված համաձայնության:

3. Մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետության իրավունքները կախված չեն նրա` ելուստի արդյունավետ կամ ֆիկտիվ զավթումից կամ դրա մասին ուղղակիորեն հայտարարելուց:

4. Սույն մասում նշված բնական պաշարները ներառում են ծովի հատակի և նրա ընդերքի հանքային և այլ ոչ կենդանի պաշարները, ինչպես նաև նստակյաց տեսակի կենդանի մարմինները, այսինքն՝ այն մարմինները, որոնք այն ժամանակ, երբ հնարավոր է նրանց որսը, կամ երբ դրանք գտնվում են անշարժ վիճակում ծովի հատակին կամ դրա տակ կամ չեն կարող տեղաշարժվել այլ կերպ, քան մշտական ֆիզիկական կապի մեջ գտնվելով ծովի հատակի կամ դրա ընդերքի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։