Հոդված 116
Հոդված 116
Բաց ծովում ձկնորսության իրավունքը
Բոլոր պետությունները իրավունք ունեն, որ իրենց քաղաքացիները բաց ծովում զբաղվեն ձկնորսությամբ՝ պայմանով, որ կպահպանեն.
ա) իրենց պայմանագրային պարտավորությունները,
բ) ափամերձ պետությունների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև շահերը, որոնք inter alia նախատեսված են 63-րդ հոդվածի 2-րդ կետում և 64-ից 67-րդ հոդվածներում, և
գ) սույն բաժնի դրույթները: