Հոդված 158
Հոդված 158
Մարմնի մարմինները
1. Սույնով որպես Մարմնի գլխավոր մարմիններ հիմնադրվում են Ասամբլեան, Խորհուրդը և Քարտուղարությունը:
2. Սույնով հիմնադրվում է Ձեռնարկությունը, որն իրենից ներկայացնում է մի մարմին, որի միջոցով Մարմինը պետք է իրականացնի 170-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործառույթները:
3. Սույն մասին համապատասխան՝ կարող են հիմնադրվել անհրաժեշտ օժանդակ մարմիններ:
4. Մարմնի գլխավոր մարմիններից յուրաքանչյուրը և Ձեռնարկությունը պատասխանատու են իրենց վերապահված լիազորությունների և գործառույթների իրականացման համար: Այդ լիազորություններն ու գործառույթները իրականացնելիս յուրաքանչյուր մարմին պետք է ձեռնպահ մնա ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է ոտնահարել կամ խոչընդոտել այլ մարմնին վերապահված որոշակի լիազորությունների և գործառույթների իրականացումը:
Ենթաբաժին Բ
Ասամբլեա