Հոդված 283
Հոդված 283
Կարծիքների փոխանակման պարտականությունը
1. Եթե մասնակից պետությունների միջև վեճ է ծագում սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ, վեճի կողմերը պետք է անհապաղ անցնեն բանակցությունների կամ այլ խաղաղ միջոցներով դրա կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակման:
2. Կողմերը պետք է անհապաղ կարծիքների փոխանակում կատարեն նաև այն դեպքում, երբ վեճի կարգավորման ընթացակարգը դադարեցվել է առանց վեճը կարգավորելու, կամ երբ վեճը կարգավորված է և պահանջվում են խորհրդատվություններ կարգավորման իրականացման եղանակի վերաբերյալ: