Հոդված 150
Հոդված 150
Քաղաքականությունը Շրջանում իրականացվող գործունեության նկատմամբ
Շրջանում գործունեությունը, ինչպես դա ուղղակի նախատեսված է սույն մասում, պետք է իրականացվի այնպես, որ նպաստի համաշխարհային տնտեսության առողջ զարգացմանը ու միջազգային առևտրի հավասարակշռված աճին և օժանդակի միջազգային համագործակցությանը բոլոր երկրների՝ հատկապես զարգացող պետությունների բազմակողմանի զարգացման համար, նպատակ ունենալով ապահովել.
ա) Շրջանի պաշարների յուրացումը,
բ) Շրջանի պաշարների կանոնակարգված, անվտանգ ու ռացիոնալ օգտագործումը, ներառյալ
Շրջանում գործունեության արդյունավետ իրականացումը և պաշարների պահպանման ողջամիտ սկզբունքներին համապատասխան ավելորդ կորուստների կանխումը,
գ) այնպիսի գործունեությանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնումը, որը համապատասխանում է, մասնավորապես, 144-րդ և 148-րդ հոդվածներին,
դ) Մարմնի մասնակցությունը եկամուտներին և տեխնոլոգիայի փոխանցմանը Ձեռնարկությանը ու զարգացող պետություններին, ինչպես դա նախատեսված է սույն Կոնվենցիայով,
ե) ըստ անհրաժեշտության՝ այլ աղբյուրներից արդյունահանվող օգտակար հանածոների հետ մեկտեղ Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոների ստացման հնարավորությունների ընդլայնումը` այդպիսի օգտակար հանածոներով սպառողների մատակարարման ապահովման համար,
զ) ինչպես Շրջանում, այնպես էլ այլ աղբյուրներից արդյունահանվող օգտակար հանածոների վերաբերյալ արտադրողների համար արդարացի, կայուն ու շահեկան և սպառողների համար արդարացի գների սահմանումը և առաջարկի ու պահանջարկի միջև երկարատև հավասարակշռությունը,
է) բոլոր մասնակից պետությունների համար, անկախ նրանց սոցիալ-տնտեսական համակարգերից կամ աշխարհագրական դիրքից, Շրջանի պաշարների յուրացմանը և Շրջանում գործունեության մենաշնորհացման կանխարգելմանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնումը,
ը) զարգացող պետությունների պաշտպանությունը նրանց տնտեսության կամ արտահանումից ստացվող նրանց դրամական մուտքերի համար բացասական հետևանքներից, որոնք առաջանում են օգտակար հանածոների համապատասխան տեսակի գնի այն չափով իջեցման կամ դրա արտահանման ծավալների կրճատման արդյունքում, որ չափով այդպիսի իջեցումը կամ կրճատումը պայմանավորված է Շրջանում իրականացվող գործունեությամբ, ինչպես դա նախատեսված է 151-րդ հոդվածում,
թ) ընդհանուր ժառանգության շահագործումը հանուն ողջ մարդկության բարօրության, և
ժ) Շրջանի պաշարներից արդյունահանվող օգտակար հանածոների և այդ օգտակար հանածոներից արտադրվող հումքային ապրանքների ներմուծման համար շուկաներից օգտվելու այնպիսի պայմաններ, որոնք չպետք է լինեն ավելի բարենպաստ, քան այն առավել բարենպաստ պայմաններն են, որոնք կիրառվում են այլ աղբյուրներից ներմուծման նկատմամբ: