Հոդված 303
Հոդված 303
Ծովում հայտնաբերված հնագիտական և պատմական օբյեկտները
1. Պետությունները պարտավոր են պահպանել ծովում հայտնաբերված հնագիտական ու պատմական օբյեկտները, ինչպես նաև համագործակցել այդ նպատակով:
2. Այդ օբյեկտների առևտրի դեմ պայքարի նպատակով ափամերձ պետությունը 33-րդ հոդվածը կիրառելիս կարող է ենթադրել, որ առանց իր հավանության նշված հոդվածում հիշատակված գոտում ծովի հատակից դրանց հանելը կհանգեցնի իր տարածքի կամ տարածքային ծովի սահմաններում նշված հոդվածներում հիշատակված օրենքների ու կանոնների խախտման:
3. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չի ազդում այն սեփականատերերի իրավունքների վրա, որոնց անձը կարող է հաստատվել, ինչպես նաև ծովում փրկարարության կանոնների կամ ծովագնացությունը կարգավորող այլ նորմերի կամ մշակութային փոխանակմանը վերաբերող օրենքների ու պրակտիկայի վրա:
4. Սույն հոդվածը չի խախտում հնագիտական ու պատմական օբյեկտների պահպանության վերաբերյալ այլ միջազգային համաձայնագրերը և միջազգային իրավունքի նորմերը: