Հոդված 171
Հոդված 171
Մարմնի ֆոնդերը
Մարմնի ֆոնդերը ներառում են.
ա) 160-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան՝ Մարմնի անդամների՝ սահմանված չափի մուծումները,
բ) Մարմնի կողմից, 3-րդ Հավելվածի 13-րդ հոդվածին համապատասխան, Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող միջոցները,
գ) Ձեռնարկության կողմից, 4-րդ Հավելվածի 10-րդ հոդվածին համապատասխան, փոխանցված միջոցները,
դ) 174-րդ հոդվածին համապատասխան՝ փոխառված միջոցները,
ե) անդամների կամ այլ սուբյեկտների կամավոր մուծումները, և
զ) 151-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ մուծումները փոխհատուցումային ֆոնդ, որի աղբյուրները պետք է երաշխավորվեն Տնտեսական պլանային հանձնաժողովի կողմից: