Անցնել բովանդակությանը

Հոդված 317

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 317

Չեղյալ հայտարարելը

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անունով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան և կարող է նշել պատճառները: Պատճառները չնշելը չի ազդում չեղյալ հայտարարելու իրավաբանական ուժի վրա: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը ստանալու օրվանից հետո՝ մեկ տարի անց, եթե ծանուցման մեջ ավելի ուշ ժամկետ չի նշվում:

2. Չեղյալ հայտարարելը տվյալ պետությանը չի ազատում ֆինանսական ու պայմանագրային պարտավորություններից, որոնք նա ստանձնել է, լինելով սույն Կոնվենցիայի մասնակից, ինչպես նաև չի ազդում այդ պետության իրավունքների, պարտականությունների կամ իրավաբանական վիճակի վրա, որոնք ստեղծվել են սույն Կոնվենցիայի իրականացման արդյունքում` մինչև այդ պետության համար նրա գործողության դադարեցումը:

3. Չեղյալ հայտարարելը ոչ մի դեպքում չի ազդում ցանկացած մասնակից պետության` սույն Կոնվենցիայում ամրագրված այնպիսի պարտավորության կատարման պարտականության վրա, որը նրա համար ուժ ունի միջազգային իրավունքին համապատասխան՝ անկախ սույն Կոնվենցիայից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։