Հոդված 59
Հոդված 59
Բացառիկ տնտեսական գոտում իրավունքներ և իրավազորություն տրամադրելու վերաբերյալ վեճերի կարգավորման հիմքը
Այն դեպքերում, երբ սույն Կոնվենցիան ափամերձ պետությանը կամ այլ պետություններին չի տրամադրում իրավունքներ կամ իրավազորություն բացառիկ տնտեսական գոտում, և երբ ափամերձ պետության և ցանկացած այլ պետության կամ այլ պետությունների շահերի միջև բախում է առաջանում, այդ վեճը պետք է լուծվի արդարության հիման վրա և գործի բոլոր հանգամանքների լույսի ներքո` հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի, ինչպես նաև ողջ միջազգային հանրության համար վեճում շոշափվող շահերի կարևորությունը: